Փրկարարներն իրականացրել են արհեստական քարաթափման աշխատանքներ

Մայիսի 30-ին, ժամը 10։50-ից մինչ 18։09-ը ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Քարինջ գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում իրականացրել է հարկադիր քարաթափման աշխատանքներ (մոտ 6 խմ)։

Մայիսի 29-ին, ժամը 09:30-ից մինչ 19:20-ը ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Քարինջ գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում իրականացրել է հարկադիր քարաթափման աշխատանքներ (մոտ 12 խմ)։

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։