Արձանագրվել է մահվան 4 նոր դեպք, բոլորն ունեցել են քրոնիկական հիվանդություններ

Մայիսի 31-ի տվյալների համաձայն, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 355 նոր դեպք։

Ինչպես տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը, արձանագրվել է մահվան 4 դեպք: Պացիենտները եղել են 68 (տղամարդ), 54 (կին), 70 (տղամարդ), 86 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: