Ուժեղացված ծառայություն Գեղարքունիքում․ ստուգվել են մեքենաներ, բերման ենթարկվել անձինք. Տեսանյութ

Ուժեղացված ծառայություն Գեղարքունիքում․ ստուգվել են մեքենաներ, բերման ենթարկվել անձինք. Տեսանյութ
Ուժեղացված ծառայություն Գեղարքունիքում․ ստուգվել են մեքենաներ, բերման ենթարկվել անձինք. Տեսանյութ

Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման նպատակով հունիսի 21-ին ու 22-ին Գեղարքունիքի մարզում ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողներն ու Գեղարքունիքը սպասարկող ճանապարհային ոստիկանները։

Երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 416 մեքենա, որոնց վարորդները իրենց գործողություններով կասկած են հարուցել։ Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 91 դեպք, որոնց փաստերով կազմվել են արձանգրություններ։ Գավառի, Սևանի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի բաժինների և ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 17 մեքենա, որոնց վարորդներն իրենց գործողություններով իրական սպառնալիք են ստեղծել երթևեկության մյուս մասնակցիների կյանքին և առողջությանը։

Հնարավոր հանցագործությունների կանխման նպատակով  հիշյալ բաժիններ բերվել է նախկինում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով դատապարտված 112 անձ։ Նրանց հետ տարվել է պրոֆիլակտիկ բնույթի բացատրական աշխատանք։ Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է սառը զենք, որն առգրավվել է։ Ինչպես ամբողջ հանրապետությունում ՝ Գեղարքունիքում ևս ուժեղացված ծառայությունները շարունակական են։