Օպերացիա` «Захват». Ըստ իրավապաշտպան կազմակերպության, «Հիմնադիր խորհրդարանի» դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում

Օպերացիա` «Захват». Ըստ իրավապաշտպան կազմակերպության, «Հիմնադիր խորհրդարանի» դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում
Օպերացիա` «Захват». Ըստ իրավապաշտպան կազմակերպության, «Հիմնադիր խորհրդարանի» դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում

«Հիմնադիր խորհրդարանի» դեմ իրականացված գործողություններին գնահատական է տվել իրավապաշտպան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«2015 թ. ապրիլի 7-ի առավոտյան՝ ժամը 06:30-ից, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ քննչական կոմիտեն իրականացնում են այսպես կոչված «Գերևարում» (“Capture”, «Захват») օպերացիան, որի շրջանակում կատարվում են խուզարկություններ Հիմնադիր Խորհրդարանի անդամների տներում, նրանց բերման ենթարկումներ և ձերբակալություններ:

Խուզարկությունների, բերման ենթարկումների և ձերբակալությունների ժամանակ չեն ապահովվել Հիմնադիր Խորհրդարանի անդամների տարրական իրավունքները, մասնավորապես փաստաբան ունենալու իրավունքը:

Խուզարկությունները և բերման ենթարկումները ուղղեկցվել են ուժի ակնհայտ ցուցադրմամբ: Մասնավորապես Հիմնադիր Խորհրդարանի Վանաձորյան գրասենյակի ներկայացուցիչ Հովհ. Ղազարյանի բնակարանի խուզարկումը իրականացնելու նպատակով ներկայացել էին 15-20 ոստիկանության աշխատակիցներ:

Ներկայումս շարունակվում են «անհետաձգելի քննչական գործողությունները և օպերատիվ հետախուզական միջոցառումները»:

ՀՀ քննչական կոմիտեի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-225 հոդվածի հատկանիշներով:

Մինչ այժմ իբրև թե “զանգվածային անկարգությունների նախապատրաստման և իրականացման համար” որպես նախատեսված միջոցներ և գործիքներ առգրավվել են համակարգիչներ, հեռախոսներ, էլեկտրոնային կրիչներ, Հիմնադիր Խորհրդարանի գործունեությանը վերաբերող փաստաթղթեր:

ՀՀ ԱԱԾ և ՀՀ քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված միջոցառումները գնահատում ենք ապօրինություններ՝ ուղղված ՀՀ քաղաքացիների դեմ, որը նպատակ ունի ճնշել և սահմանափակել նրանց կարծիքի ազատ արտահայտման և խաղաղ հավաքներ անկացնելու սահմանադրական իրավունքը:

Առևերույթ նման ակնհայտ ապօրինի գործողության հրահանգ կարող է տրվել միայն անձամբ Սերժ Սարգսյանի կողմից:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ ԱԱԾ և ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրականացված գործողությունները գնահատում է հակասահմանադրական, անբարոյական և համարում է քաղաքական հետապնդում, որի ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ քաղաքական իշխանությունը»:

© Medialab.am