Պեսկովն ԱՄՆ ներքին գործն է համարում Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ-ի որոշումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դմիտրի Պեսկովը նշել է, որ դա ԱՄՆ-ի ներքին գործն է: