Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան:

Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, մանրամասնելով, որ Թբիլիսիում հունվարի 26-ին կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: