ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքի վերաբերյալ նյութերն ԱԱԾ-ում են․ Factor.am

Հայաստանում կորոնավիրուսից մահացած անձանց տվյալների արտահոսքի առնչությամբ Առողջապահության նախարարությունն ԱԱԾ է դիմել։ Այդ մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

ԱԱԾ լրատվական բաժնից Factor.am-ին փոխանցեցին, որ նյութերը երեկ են ստացել, ներկայումս դրանք ուսումնասիրման փուլում են գտնվում։ Նշենք, որ ավելի վաղ՝ ԱՆ-ից Factor.am-ին հայտնել էին, որ պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին, քանի որ տեղի ունեցածը համարում են մարդկանց իրավունքների ոտնահարում։