Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն քննարկել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՌԴ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:
«Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն քննարկումներ է անցկացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Քննարկվել է նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը, բժշկական օգնության և դեղամիջոցների տրամադրման հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մուրաշկոն Արսեն Թորոսյանին տեղեկացրել է COVID-19-ի բուժման նոր առաջարկվող մեթոդների, ինչպես նաև ռուսական արտադրության նոր դեղամիջոցների գրանցման մասին: