Սոնա Աղեկյանը, որը հայտարարում էր թե կորոնավիրուս չկա, ասում է՝ վարակվել է

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, որը հայտնի է Երևանի քաղաքապետարանում կեղտաջրի ակցիայից, իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, թե վարակվել է կորոնավիրուսով։

«Երջանկությունը թակեց նաև իմ դուռը. ինձ մոտ հաստատվեց թագավարակը», -գրել է նա։

Հիշեցնենք՝ Աղեկյանը վերջին շրջանում հանդես էր գալիս հայտարարություններով, թե կորոնավիրուսը միֆ է, կոչ էր անում մարդկանց չլսել իշխանություններին, չկրել դիմակներ։