Փաշինյանն ամրապնդում է ուժայիններին. ինչո՞ւ և ի՞նչ սպասել՝ Ուղիղ

«Հոդված 3» ակումբի կազմակերպել է քննարկում «Փաշինյանն ամրապնդում է ուժայիններին. ինչո՞ւ և ի՞նչ սպասել» թեմայով։

Փաշինյանն ամրապնդում է ուժայիններին. ինչո՞ւ և ի՞նչ սպասել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հունիսի 9-ին պաշտոնանկ արվեցին երկրի երեք կարևորագույն ուժային կառույցների ղեկավարները և նշանակվեցին նորերը:Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում Էդուարդ Մարտիրոսյանին փոխարինեց Արգիշտի Քյարամյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին փոխարինեց Օնիկ Գասպարյանը, իսկ Վահե Ղազարյանը նշանակվեց ոստիկանապետ՝ այդ պաշտոնում փոխարինելով Արման Սարգսյանին:Պաշտոնանկությունները և նշանակումներն այնքան հանկարծակի կատարվեցին, որ հանրության շրջանում շատ հարցեր մնացին անպատասխան:Ինչո՞ւ վարչապետը միանգամից կատարեց նման կտրուկ կադրային փոփոխություններ, արդյոք այն կապ ունի ներքաղաքական գործընթացների հետ, երբ նկատվում է իշխանության նախկին ներկայացուցիչների համախմբում, որքանո՞վ են այդ փոփոխությունները կապված տվյալ կառույցներում կատարվող բարեփոխումների ու կոռուպցիայի դեմ պայքարի հետ, կա՞ արդյոք այս նշանակումներում արտաքին քաղաքական համատեքստ:Այս հարցերին հանգամանորեն կանդրադառնանք հունիսի 9-ին, ժամը 14:00-ին «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Փաշինյանն ամրապնդում է ուժայիններին. ինչո՞ւ և ի՞նչ սպասել» թեմայով տեսաքննարկման ժամանակ:Բանախոսներն են.ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի ծրագրերի համակարգողՀՐԱՆՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, Կովկասի ինստիտուտի փորձագետ, քաղաքագետՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, քաղաքական մեկնաբանՀարցերի դեպքում կապվեք մեզ հետ 012 313 314 հեռախոսահամարով:Հարգանքով`«Հոդված 3» ակումբի թիմ

Gepostet von «Հոդված 3» ակումբ – #Article3 Club am Dienstag, 9. Juni 2020