Բրյուսել այցի ընթացքում Գրիգորյանը կհանդիպի ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 3-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել: Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը:

«Աշխատանքային այցի շրջանակներում, ՆԱՏՕ-ի կետրոնակայանում, նախատեսված է ԱԽ քարտուղարի հանդիպումը` ՆԱՏՕ-ում անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ: