Վազգեն Մանուկյանը բանակին և ոստիկանությանը կոչ արեց միանալ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը բանակին և ոստիկանությանը կոչ արեց միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մանուկյանն ասաց շարժման հանրահավաքի ընթացքում:

«Ես կոչ եմ անում բանակին` անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին, ես կոչ եմ անում ոստիկանությանը` անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին: Ամեն ժամը կարևոր է»,- ասաց Մանուկյանը:

Վազգեն Մանուկյանը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին միանալու կոչ արեց նաև այլ քաղաքացիների: