ՊՆ Զորամասերում իրակաացվել են պահպանման գործնական պարապմունքներ

1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում հունիսի 8-ից 9-ը անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման գործնական պարապմունքներ, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։

«Բացազատված ուսումնական կետերում ներկայացվել են զենք-զինամթերքի ու ռազմական տեխնիկայի շահագործման, առաջին բուժօգնության կազմակերպման, քիմիական և պայթուցիկ նյութերի ճիշտ օգտագործման կարգը, զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրությունում: