«Էրեբունի-Երևան-2794» տոնակատարության օրը մայրաքաղաքում տրանսպորտային երթևեկությունը մասամբ կսահմանափակվի

«Էրեբունի-Երևան-2794» տոնակատարության օրը մայրաքաղաքում տրանսպորտային երթևեկությունը մասամբ կսահմանափակվի
«Էրեբունի-Երևան-2794» տոնակատարության օրը մայրաքաղաքում տրանսպորտային երթևեկությունը մասամբ կսահմանափակվի

Երևանի քաղաքապետաարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայության գծով պետի տեղակալ Աշոտ Կիրակոսյանը ներկայացրել են այն փողոցների ցանկը, որոնք տոնակատարության միջոցառում¬ները պատշաճ կազմակերպելու, ինչպես նաև բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով տոնակատարության օրը մասամբ կամ ամբողջությամբ փակ կլինեն տրանսպորտային երթևեկության համար։ Ըստ այդմ 2012թ. հոկտեմբերի 14-ին առավոտյան ժամը 8։30-ից ավտոտրանսպորտի համար փակ կլինեն հետևյալ փողոցները.

Մաշտոցի և Բաղրամյան պողոտաները, ` Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից, Գր.Լուսավորչի, Զաքյան, Վազգեն Սարգսյան, Իտալական, Բեյրութի, Արգիշտիի, Պարոնյան, Պռոշյան, Լեոյի, Սարյան, Ամիրյան, Մելիք Ադամյան, Պուշկինի, Թումայնան, Օրբելու փողոցները:

Խորենացի փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոսի փողոց ընկած հատվածը:

Տիգրան Մեծի պողոտան` Հանրապետության հրապարակից մինչև Խանջյան փողոց ընկած հատվածը:

Սայաթ Նովա փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչև Խանջյան փողոց ընկած հատվածը:

Մոսկովյան փողոցը` Սարյան փողոցից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը:

Իսահակյան փողոցը` Բաղրամյան պողոտայից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը:

Նալբանդյան փողոցը` Հանրապետության հրապարակից մինչև Մոսկովյան փողոց ընկած հատվածը:

Կորյունի փողոցը` Մաշտոցի պողոտայից մինչև Տերյան փողոց ընկած հատվածը:

Ժամը 14:30-ից կբացվեն , Արգիշտիի, Գր. Լուսավորչի, Պարոնյան, Պռոշյան, Օրբելու փողոցները, Բաղրամյան պողոտան`Բարեկամության հրապարակից մինչև Պռոշյան փողոցների միջև ընկած հատվածը:

Ժամը 22:30-ից երթևեկության համար փակ կմնան միայն Մաշտոցի պողոտայից, Գր.Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Խանջյան փողոցներից և Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն