Դավիթ Տոնոյանի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել․ Factor.am

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մասնակցել կառավարության այսօրվա նիստին։ Factor.am-ը նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանից հետաքրքրվեց, թե ինչու է Տոնոյանը բացակայում նիստից։ Խոսնակը փոխանցեց, որ Դավիթ Տոնոյանը ծառայողական պարտականություններով պայմանավորված չի մասնակցում նիստին։

Հարցին՝ արդոք Դավիթ Տոնոյանը կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնե՞լ է, Շուշան Ստեփանյանը պատասխանեց․ «Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ պաշտպանության նախարարը հանձնում է թեստ, որի պատասխանը բացասական է»։