«Օգնիր երեխաներին» ՀԿ-ն կազմակերպում է յուրօրինակ բարեգործական համերգ

«Օգնիր երեխաներին» ՀԿ-ն կազմակերպում է յուրօրինակ բարեգործական համերգ
«Օգնիր երեխաներին» ՀԿ-ն կազմակերպում է յուրօրինակ բարեգործական համերգ

«Օգնիր երեխաներին» հասարակական կազմակերպությունը, որը հիմնադրվել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի ուսանողների կողմից, նոյեմբերի 13-ին, ժամը 19-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում կազմակերպում է յուրօրինակ բարեգործական համերգ: Համերգից ստացված հասույթը նվիրաբերվելու է մանկատների և անապահով ընտանիքների երեխաներին, հանգանակված գումարով կազմակերպությունը հոգալու է նրանց առաջնային կարիքները:
Տոմսերի արժեքը` 1000-4000 դրամ է, համերգին ելույթ են ունենալու` Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը ( նվագախումբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ`Նորայր Դավթյան), երգիչ-կատարողներ: Տոմսերի համար կարող եք զանգահարել` 091-95-50-95 : Կարդալ ավելին