5 մահացածները՝ 56-85 տարեկան, ունեցել են ուղեկցող հիվանդությունները

Հունիսի 14-ի տվյալների համաձայն, Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 5 դեպք:

Պացիենտները եղել են 69 (կին), 69 (տղամարդ), 56 (կին), 63 (տղամարդ), 85 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։