Բավական ու Հերիք՝ աբորտի փոխարեն

Եթե Մարտունու տարածաշրջանի գյուղերում հանդիպել եք Բավական անունով կնոջ, կարող եք ենթադրել, որ նա իրենց ընտանիքի կրտսեր դուստրն է եղել, կամ նրա ծնողները ցանկացել են, որ իրենց վերջին աղջիկը լինի:
Մեր գյուղում`Վաղաշենում, մասնավորապես 5-6 և ավելի քույրեր ունեցող բավականներից բացի ապրում են նաև հերիքնազներ, որոնց ծննդյան օրից կրճատ`Հերիք են կանչել հարազատները:
Հետագայում նշածս անուններին ավելացել են Լիաննաները կամ Լիանները` նույն տրամաբանությամբ:
«Էդ անունները դնելով` դիմում էին Աստծուն, թե հերիք է, լիացել ենք աղջիկներից, ու խնդրում էին տղա պարգևել»,-ասում է 73-ամյա Լիդա Հայրապետյանը` մատնանշելով իր սերնդակիցներին:

Կարդալ ավելին