Ֆինանսական աջակցություն կտրամադրվի մինչև 18 տարեկան այն երեխաներին, որոնց ծնողները գրանցված աշխատող չեն և ընտանեկան նպաստ չեն ստանում․ Զառա Բաթոյան

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զառա Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Կառավարության որոշմամբ միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրվի մինչև 18 տարեկան այն երեխաներին, որոնց ծնողները գրանցված աշխատող չեն և ընտանեկան նպաստ չեն ստանում: Յուրաքանչյուր երեխայի համար սահմանված գումարը կկազմի 26.500 դրամ: Դիմումների ընդունումը միայն օնլայն եղանակով՝ ապրիլի 15-ից հետո:

Մանրամասները՝ ավելի ուշ»:

Կառավարության որոշմամբ միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրվի մինչև 18 տարեկան այն երեխաներին, որոնց ծնողները…

Gepostet von Zara Batoyan am Donnerstag, 2. April 2020