ՇՄ նախարարությունը դատապարտում է կոռուպցիայի որևէ դրսևորում

«Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ բացահայտել է ՇՄՆ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից կաշառք ստանալու դեպք։

Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է կոռուպցիայի որևէ դրսևորում և վերահաստատում իր հանձնառությունը պայքարել կաշառակերության ցանկացած դրսևորման դեմ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Այս մասին գրում է Շրջակա միջավայրի նախարարությունը Ֆեյսբուքի էջում:

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ բացահայտել է ՇՄՆ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական…

Gepostet von ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia am Mittwoch, 19. Februar 2020