Այս պահին ջրի խնդիր ունի Ստեփանակերտի մոտ 30 տոկոսը

Ջերմաստիճանի աննախադեպ բարձրացմամբ պայմանավորված՝ Ստեփանակերտում խմելու ջրի խնդիրը շարունակում է մնալ օրախնդիր:

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության և «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ հետ համատեղ ստեղծված աշխատանքային խումբը գիշեր-ցերեկ ջուր է մատակարարում Ստեփանակերտի բնակիչներին:

Որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու համար ծառայությունը գործի է դրել ամբողջ ներուժը: Հրշեջ մեքենաները շրջում են փողոցներով և խմելու կենարար ջուրը հասցնում բնակչությանը: Փրկարարներն օգնում են նաև տարեց և հաշմանդամության խնդիր ունեցող մարդկանց:Այս պահին ջրի խնդիր ունի մայրաքաղաքի մոտ 30 տոկոսը:

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով՝ ջրամատակարարումը կիրականացվի այնքան ժամանակ՝ մինչև վերջնականապես լուծում կստանա խմելու ջրի հարցը:Երեկ ջրամատակարարումը շարունակվել է առավոտից՝ ուշ գիշեր, վերսկսվել՝ լուսաբացին: Աշխատանքին հետևել է ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը: