Փոփոխություններ՝ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների տեղակայման վայրերում

Եղանակային փոփոխություններով պայմանավորված` COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում և տեղակայման վայրերում կատարվել են փոփոխություններ: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Պատվաստումներն իրականացվում են Երևանում`

Հյուսիսային պողոտա («Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատվածում)`12:00-16:30

ԵՊՀ` 11:30-15:30

«Ռոսիա մոլ»` 16:00-20:00

«Մալիբուի» հարակից տարածք ( Թիվ 2 պոլիկլինիկա)` 13:00-17:00