ՀՀ-ում արհեստական բանականությունը կկիրառվի կարիքի առավել թիրախային գնահատման համար

Հայաստանում առաջին անգամ արհեստական բանականությունը կկիրառվի շահառուների կարիքի առավել ընդարձակ ու թիրախային գնահատման, արագ արձագանքման և աջակցության հատկացման համակարգերում: Փորձարկումը կիրականացվի ԱՍՀՆ տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների ենթակառուցվածքը սպասարկող մարմնի՝ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից՝ Ասիական Զարգացման բանկի աջակցությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:  Ծրագիրը հնարավորություն կտա արհեստական բանականության կանխորոշիչ գործիքների միջոցով իրականացնել կարիքի առավել թիրախային գնահատում, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների միջոցով վերլուծել թիրախային խմբերի առանձնահատկությունները։

Արդյունքում, համատեղելով արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները, նախատեսվում է նաև վերհանել և վերլուծել կարիքի գնահատման համակարգի արդյունավետությունը։ Պիլոտային ծրագրի արդյունքները կամփոփվեն գարնանը և կներկայացվեն միջազգային հարթակներում։