Հույս ունենք, որ Չինաստանի պատվաստանյութը դրական դեր կխաղա Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում. դեսպանի հայտարարությունը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.

«2021 թվականի մայիսի 2-ին կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված չինական պատվաստանյութի (Corona Vac) խմբաքանակը, որպես Չինաստանի կառավարության կողմից հատկացված անհատույց օգնություն, բերվել է Երևան: Սա Հայաստանի և Չինաստանի միջև համավարակի դեմ համատեղ պայքարի  հերթական գործնական քայլն է, որը խորհրդանշում է դժվար ժամանակներում Հայաստանի և Չինաստանի ժողովուրդների խորը բարեկամական հարաբերությունները:

Մենք երբեք չենք մոռանա այն, երբ Չինաստանում դժվարին պայքար էր համավարակի  դեմ, հայ հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները, ղեկավարությունից մինչև հասարակ քաղաքացի, ցուցաբերեցին բարոյական աջակցություն: Մենք երբեք չենք մոռանա այն, երբ երիտասարդ ուսանողներն աջակցություն էին հայտնում Չինաստանին «Հայաստանն ու Չինաստանը միասին են» կարգախոսով:

Մենք երբեք չենք մոռանա, թե ինչպես բարեկամ հայերն իրենց տեսաուղերձներով, հայտնի նկարիչներն իրենց ստեղծագործություններով  արտահայտեցին համերաշխություն ու բարեկամություն: Ջան ասես, ջան կլսես: Երբ կորոնավիրուսը սկսեց տարածվել Հայաստանում, Չինաստանը համակարգեց Միջազգային համագործակցության պետական գործակալությունը, տեղական ինքնակառավարման մարմինները և ձեռնարկությունները`շնչառական և այլ բժշկական սարքավորումներ, պաշտպանիչ հագուստներ և անհրաժեշտ պարագաներ տրամադրելու համար:

Չինացի փորձագետները կիսվում էին կանխարգելման և բուժման իրենց փորձով, Չինաստանի կառավարությունն աջակցում էր չարտերային թռիչքներ կազմակերպելու գործում, որպեսզի տեղափոխվի անհրաժեշտ բժշկական օգնությունը: 

Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ նստաշրջանին Չինաստանի նախագահ Սի Ցինպինը հանդես եկավ ելույթով և հայտարարեց, որ Չինաստանը միջազգային օգնություն կտրամադրի 2 միլիարդ դոլարի չափով՝ աջակցելու համավարակից տուժած երկրներին, առաջնահերթ զարգացող պետություններին, կորոնավիրուսի դեմ պայքարի և սոցիալ-տնտեսական զարգացման համար: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված չինական պատվաստանյութերը, ամբողջ աշխարհին կլինեն հասանելի որպես համաշխարհային հանրային արտադրանք և այդպիսով կլինի Չինաստանի արժանի ներդրումը ՝ զարգացող երկրներում պատվաստումների մատչելիությունն ապահովելու գործում:

Մենք ոչ միայն այդպիսի խոստում տվեցինք, այլև այն կատարեցինք: Չինաստանը ներկայացրել է COVAX -ի 10 մլն դեղաչափ պատվաստանյութ COVID-19-ի դեմ՝ ապահովելու զարգացող երկրների հրատապ կարիքները: Չնայած ներքին պատվաստումների ահռելի կարիքներին՝ Չինաստանը հաղթահարել է դժվարությունները և արդեն հակահամաճարակային միջոցներ է տրամադրել աշխարհի ավելի քան 160 երկրի և միջազգային կազմակերպությունների: Ներկայում Չինաստանը հրատապ անհրաժեշտ պատվաստանյութեր է մատակարարում ավելի քան 100 երկրի և միջազգային կազմակերպությունների:

Չինաստանը հանդես է գալիս ընդդեմ «պատվաստումային ազգայնացման», թույլ չի տա պատվաստանյութի անարդար բաշխում, առավել ևս փորձեր՝ քաղաքականացնելու այս ոլորտում համագործակցությունը: Չինաստանը կապ չունի «պատվաստումային դիվանագիտության» հետ և ցուցաբերում է պատրաստակամություն կրելու պատասխանատվություն որպես «խոսքերը պետք է լինեն ճշմարտացի, իսկ գործերը արդյունավետ» տերություն:

Չինաստանը մտադիր է հավատարիմ մնալ համերաշխությանը և փոխօգնությանը, ինչպես նաև միավորել ուժերն այլ երկրների հետ, որպեսզի ամրապնդի վճռականություն և վստահություն համաճարակի դեմ պայքարում, թող համագործակցությունը լույս սփռի ամբողջ աշխարհի վրա կորոնավիրուսի դեմ պայքարում:

Կանխարգելման և վերահսկման հարցում գիտական և մասնագիտական մոտեցումը գլխավոր բանալին է, իսկ  համախմբվածությունը վիրուսը հաղթահարելու ամենահզոր զենքն է: Պատվաստանյութերն արժեքավոր են, սակայն համերաշխությունն ավելի թանկ է:

Չինաստանը և Հայաստանը համագործակցության երկար պատմություն ունեն, ավանդական բարեկամությունը՝ հին մետաքսի ճանապարհի ժամանակներից է: 2022-ին նշվում է Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Համաճարակը դաժան է, բայց ընկերությունն անկեղծ է և հավերժ:

Չինաստանն ու Հայաստանը համատեղ հաղթահարել են դժվարությունները և աջակցել են միմյանց, որը նոր էջ է բացել բարեկամական հարաբերությունների զարգացման և երկու երկրների փոխգործակցության հարցում:

Ձմեռն անցել է, եկել է գարունը: Վատ եղանակից հետո միշտ արև է դուրս գալիս: Հույս ունենք, որ Չինաստանի պատվաստանյութը դրական դեր կխաղա Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում: Մենք վստահ ենք, որ բարեկամ հայ ժողովուրդը լիակատար հաղթանակ կտանի համաճարակի դեմ պայքարում»: