Կարիերայի օր-տոնավաճառ` վաղը

Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:00-18-ը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մշակույթի տան շենքում կանցկացվի «Կողմնորոշում-կրթություն-կամավորություն» խորագրով կարիերայի օր-տոնավաճառ: Նախաձեռնողներն են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» ՊՈԱԿ-ը և Վորլդ Վիժն-Հայաստան գրասենյակը: Միջոցառումն ունի սոցիալական ուղղվածություն` նպատակ ունենալով աջակցել 14-16 տարեկան դեռահասների մասնագիտական կողմնորոշմանն ու կարիերայի ընտրությանը, կրթություն և ուսուցում ստանալու հնարավորությունների բացահայտմանը:
Այցելուները տոնավաճառի ժամանակ կծանոթանան Երևանում գործող 10-ից ավելի մասնագիտական ուսումնական հաստատությունների` քոլեջների, ուսումնարանների հնարավորություններին, կտեղեկանան ուսումնառության կազմակերպման պայմաններին, ուսուցանվող մասնագիտություններին, որակավորումներին, ընդունելության կարգին: Կանցկացվեն նաև «Կրթությունից աշխատաշուկա» թեմաներով դասընթացներ, վարպետաց դասեր, կցուցադրվի աշխատաշուկայում առավել պահանջարկված մասնագիտությունների մասին ֆիլմեր:

© Medialab.am