ՌԴ-ում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով 18 241 վարակված. դա նվազագույնն Է հոկտեմբերի 31-ից ի վեր

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 18 241-ով, դա նավազգույնն Է հոկտեմբերի 31-ից ի վեր: Ախահարվածների ընդհանուր քանակը հասել Է 3 756 931-ի, հունվարի 26-ին լրագրողներին հայտնել են Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Արդեն ութ օր Է, ինչ, շտաբի տվյալների համաձայն՝ նոր հիվանդացածների ցուցանիշները չեն գերազանցում 22 հազարը:

Հարաբերական արտահայտությամբ կազմում Է 0,49 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում բուժումն Է շարունակում 511 888 մարդ: Կորոնավիրուսով վարակվելուց հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 23 798-ով՝ մինչեւ 3 174 561: Շտաբի տվյալներով՝ երկրում արդեն ապաքինվել Է համավարակի սկզբից ի վեր բոլոր վարակվածների 84,5 տոկոսը:

Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 564-ով՝ մեկ օր առաջվա 456-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել Է 70 482 հիվանդ: Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) աճել Է մինչեւ 1,88 տոկոսի մակարդակ, հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: