«Ես էլ» ֆիլմը Սիրակուզի հեղինակավոր միջազգային կինոփառատոնում արժանացել է երեք մրցանակի

«Ես էլ» ֆիլմը Սիրակուզի հեղինակավոր միջազգային կինոփառատոնում արժանացել է երեք մրցանակի
«Ես էլ» ֆիլմը Սիրակուզի հեղինակավոր միջազգային կինոփառատոնում արժանացել է երեք մրցանակի

Լիլիթ Մովսիսյանի «Ես էլ» ֆիլմը Նյու Յորքում անց կացվող Սիրակուզի միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում արժանացել է գլխավոր մրցանակի §Լավագույն օպերատորական աշխատանք¦ անվանակարգում, ինչպես նաև “Լավագույն հնչյունաշար” և “Լավագույն կարճամետրաժ ֆիլմ” անվանակարգերում` ժյուրիի հատուկ հիշատակման:
«Ես էլ»-ը Լիլիթ Մովսիսյանի և “ՏԱՈ փրոդաքշն”-ի առաջին համատեղ ֆիլմն է` նկարահանված 2012թ-ին: Ֆիլմի պատումի առանցքում ուժեղ և միաժամանակ տառապող երիտասարդ տղամարդու հոգեվիճակն է, որ զարգանում է հոգեբուժարանում: Գլխավոր դերերում հանդես են եկել Արսեն Գրիգորյանը, Հասմիկ Մուրադյանը և Նազենի Հովհաննիսյանը: Ֆիլմի բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է:

«Ես էլ» ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել §Ոսկե ծիրան¦ երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ այն ընդգրկված էր §Կորիզ¦ միջազգային կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում:

© Medialab.am