«Չեմ կարող իմ մասին խոսել, անհամեստ կլինի, սիրուն չի». Հրանտ Բագրատյանն իր` նախագահի թեկնածու լինել-չլինելու մասին

Ո՞վ կլինի նախագահական ընտրություններում Հայ ազգային կոնգրեսից նախագահի թեկնածուն, կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանին առայժմ ոչինչ հայտնի չէ: Այս մասին, այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում պատասխանելով լրագրողի հարցին, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը:

Եւ չնայած ՀԱԿ-ում առայժմ վերջնական որոշված չէ, թե ո՞վ կլինի նախագահի իրենց թեկնածուն, բայց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը մեզ համար շատ ընդունելի եւ անառարկելի թեկնածու էր, եւ թեկնածու էլ է: Ի՞նչ կորոշի նա, չեմ կարող ասել: Առաջիկայում հնարավոր է հանդիպում լինի, արդեն ստիպված ենք բացահայտել: Հայ ազգային կոնգրեսում հարցն այնքան դելիկատ է, որ էդպես չէ, որ ես թույլ տամ ինձ մեկին հարցնել` ի՞նչ կարծիք ունես կամ ի՞նչ ես մտածում: Միեւնույն ժամանակ ասեմ այն, ինչ նախկինում էլ ասել եմ` ՀԱԿ-ը բոլոր դեպքերում ունի մարդկանց թիմ եւ անուններ ենք տվել, որ կարող են լինել թեկնածուներ: Այս պահին ճիշտն այն է, որ մենք սպասենք Տեր-Պետրոսյանն ինչ կորոշի»:

Ինչ վերաբերում է նրան, որ Հրանտ Բագրատյանն ինքը կա այդ թեկնածուների թիմում, պարոն Բագրատյանն ասաց. «Չեմ կարող իմ մասին խոսել, անհամեստ կլինի, սիրուն չի»:

Կարդալ ավելին