Եկեք մայթն ու փողոցը չխլենք, դրանք նախատեսված են հետիոտնի համար. Փաշինյան. (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում խոսել է Հայաստանում առկա կարևոր խնդրի մասին. այն է՝ մայթերի՝ ոչ իրենց նպատակով օգտագործելը:

Վարչապետի խոսքով՝ բազմաթիբ համայնքներում սուբվենցիոն ծրագրերով փողոցներ ու մայթեր են վերականգնվում և հաճախ շրջայցերի ժամանակ ինքը նկատում է՝ այդ մայթերը օգտագործվում են որպես ավտոկանգառներ:

Խոսելով ևս մեկ խնդրահարույց իրավիճակի մասին, Փաշինյանն ասել է, թե մարդիկ, առանց կաշկանդվելու, ցեմենտբետոնե շաղախ են անում նոր բարեկարգված, հիմնանորոգված մայթի վրա՝ իրենց համար ինչ-որ բան սարքելու պատճառով:

Նրա խոսքով՝ իր կողմից համապատասխան հանձնարարականներ են տրվել ՆԳՆ-ին, բայց քաղաքացիներին էլ կոչ է արվում նման բաներ նկատելու դեպքում դիմել տեսչական մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, ոստիկանություն, որպեսզի պետական մարմինները տեղից շարժվեն:

Մանրամասները՝ տեսանյութում: