Գեղամյանը ձեզանից մեկն է. Արամ Աբրահամյան

Երբ քաղաքական գործիչներն ուզում են մեկնումեկին վիրավորել, նրանք հաճախ օգտագործում են «Գեղամյան» ազգանունը՝ ասելով, որ իրենց հակառակորդը վարվում է, այսպես ասած, «գեղամյանավարի»: Նկատի ունեն՝ հետեւողական եւ սկզբունքային չէ: Ինչ խոսք, պարոն Գեղամյանն իսկապես կերպարանափոխվելու տաղանդ ունի. մասնավորապես, մի քանի անգամ նախագահական ընտրարշավներում հանդես է եկել որպես ընդդիմադիր թեկնածու, որից հետո ճարպկորեն փոխել է իր դիրքորոշումը՝ դրանից քաղելով բազմաթիվ օգուտներ: Բայց ասել, որ Արտաշես Մամիկոնովիչը միակն է քաղաքական գործիչներից, որը փոխում է իր դիրքորոշումը, մեղմ ասած, չափազանցություն կլինի:

Պետք չէ շատ ուշադիր վերլուծաբան լինել՝ տեսնելու համար, որ մեր քաղաքական երկնակամարում կան բազմաթիվ մարդիկ, որոնք վերջին բառերով հայհոյում էին Տեր-Պետրոսյանին, Ծառուկյանին, Օսկանյանին կամ Սերժ Սարգսյանին, իսկ հիմա, երբ հիշյալ գործիչներն անում են քայլեր, որոնք այդ հայհոյողներին եւ իրենց թիմերին ձեռնտու են, առնվազն լոյալություն են պահպանում: Եթե նույն Գեղամյանը հանկարծ սկսի խաղալ այն խաղը, որը ձեռնտու է իրեն փնովողներին, վերջիններս չեն բերի նրան որպես անսկզբունքայնության օրինակ:

Կարդալ ավելին