«Հարսնաքարի» գործով ժամանակավոր հանձաժողովի հարցը PR ակցիա որակեցին ու մերժեցին

«Հարսնաքարի» գործով ժամանակավոր հանձաժողովի հարցը PR ակցիա որակեցին ու մերժեցին
«Հարսնաքարի» գործով ժամանակավոր հանձաժողովի հարցը PR ակցիա որակեցին ու մերժեցին

Այսօր ԱԺ-ում Պետական-իրավական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Հարսնաքարի» միջադեպի, Պողոս Պողոսյանի եւ նմանանատիպ դեպքերի ուսումնասիրության համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ժառանգության» ներկայացրած օրինագիծը:

Անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ ըստ էության, նախաձեռնությանը դեմ չէ, բայց ունի մտահոգություններ. «Այս պահին դատարանում քննվում է «Հարսնաքարի» գործը: Արդյոք խորհրդարանում հանձնաժողով ստեղծելը չի՞ համարվի միջամտություն՝ դատական գործընթացներին, ազդեցություն չի ունենա արդարադատության իրականացմանը»:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Որքան գիտեմ, դուք ԱՄՆ-ում վերապատրաստում եք անցել, եւ քաջ պատկերացում պետք է ունենաք ԱՄՆ սահմանադրական կարգի վերաբերյալ: Ի՞նչ լիազորություններ ունի կոնգրեսը: ՀՀ սահմանադրությամբ, ցավում եմ, որ այդ լիազորությունները մի քիչ հպանցիկ են նշված: Դա որեւիցե կերպ չի կարող խոչընդոտ հանդիսանալ դատավարական գործընթացին: Դատարանները արձակում են վճիռներ, որոնք օրենքի ուժին համապատասխան են»:

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը նույնպես վստահեցրեց, որ դատական քննություն է ընթանում «Հարսնաքարի» գործով, եւ հանձնաժողով ստեղծելը միջամտություն է: Նա կոչ արեց նման PR ակցիա չանել՝ ասելով, որ առաջիկայում ընտրություններ են եւ քաղաքական ուժերի կողմից մեծ է ոգեւորությունը, որպեսզի քաղաքական տարբեր հնչեղություն ունեցող հարցերի քննարկումներ կազմակերպեն. «Մի փոքր էլ համբերեք եւ կտեսեք, որ ժամանակավոր հանձնաժողովի շքերթը շարունակվելու է»: Կարդալ ավելին