Փաշինյանի ու իր ընտանիքի ինքնազգացողությունը լավ է. նրանք վառ արտահայտված ախտանշաններ չունեն

ՀՀ վարչապետ, կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանի և իր ընտանիքի ինքնազգացողությունը լավ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 2-ի ճեպազրույցի ընթացքում:

«Մենք շարունակում ենք մեկուսացած մնալ վարչապետի կեցավայրում: Մեր բոլորի ինքնազգացողությունը լավ է: Ընտանիքի հինգ անդամներից որևէ մեկը չունի վառ արտահայտված ախտանշան»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հայտնեց, որ իր աշխատանքային գրաֆիկից դուրս են մնացել միայն ընդունելությունները: