Արմեն Աշոտյան. «Ես գիտեմ, որ դասագրքերը բացակայում են, բայց ես գիտեմ մի բան՝ բրայլյան դասագրքերը սարսափելի թանկ են»

Այսօր խորհրդարանական լսումներ էին հրավիրվել համընդհանուր ներառական կրթություն ներդնելու հարցի շուրջ, որի համար հանրակրթական լուրջ բարեփոխումներ պետք է իրականացվեն:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց. «Ոչ թե երեխան պետք է մեզ հարմարվի, այլ մենք պետք է հարմարվենք երեխային: Ներառականությունը պետք է ընկալել լայն հարթության մեջ: Մենք պատրաստ ենք լսելու ձեր առաջարկությունները»: Նախարարը նաեւ զգուշացրեց, որ օրինագիծն ընդունելուց հետո հեշտ չի լինելու ամեն ինչ: Եվ խոսքը միայն դպրոցներում թեքահարթակներ դնելը, տեխնիկապես վերազինելը, համապատասխան միջավայր ապահովելը չէ. «Հավատացեք, դա ամենահեշտ հարցն է: Խոսքը հոգեբանական բարդ պրոցեսների մասին է: Առողջ երեխաների ծնողների մոտ կա այն կաղապարված մոտեցումը, որ իրենց երեխաները չպետք է սովորեն խնդիրներ ունեցող երեխաների կողքին: Իրականում, կարծում եմ, այդ հարցերը հաղթահարելի են: Տավուշի մարզում իրականացված պիլոտային ծրագիրը ապացուցել է իր կենսունակությունը»: Կարդալ ավելին