Ֆլորիդան կարող է դառնալ կորոնավիրուսի հաջորդ էպիկենտրոնն ԱՄՆ-ում

Ամերիկայի 10 նահանգներ (Ալաբամա, Արիզոնա, Կալիֆորնիա, Նևադա, Հյուսիսային Կարոլինա, Օկլահոմա, Օրեգոն, Հարավային Կարոլինա և Տեխաս) այս շաբաթվա ընթացքում գրանցել են ռեկորդային թվով վարակման դեպքեր․ ամենաշատ դեպքեր գրանցվել են Ֆլորիդայում․մեկ օրվա ընթացքում հաստատվել է վարակի 3207 դեպք. սա ամենաբարձրն էր ամենօրյա ցուցանիշների մեջ: Ֆլորիդայում դեպքերի ընդհանուր քանակը ավելի քան 86 հազ. է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նահանգի առողջապահության վարչության հայտարարությունը հաղորդում է CNN-ը:

«Վարակը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների, քանի որ նահանգի բնակչության շրջանում գրանցվել է ծերացման միտում, և կենսաթոշակառուների քանակն աստիճանաբար աճում է»,- նշել է Ալաբամա ինստիտուտի վարակիչ հիվանդությունների բաժնի ղեկավար Ժան Մարրացցոն:

Համաճարակաբանները պնդում են, որ դեպքերի թիվը կնվազի ավելի շատ թեստեր փորձարկելով, քանի որ, տեսականորեն, առողջապահության ոլորտի պատասխանատուները պետք է հնարավորություն ունենան հետևել դեպքերի ընթացքին և դանդաղեցնել վարակի տարածումը:

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը դեպքերի աճը կապում է նաև ներգաղթյալ ընտանիքների մեծ թվի հետ, ովքեր ապրում են բազմամարդ տներում: