Իսպանիայում լողափերի ջրերում կորոնավիրուսի առկայությունը պարզելու համար կկատարվի ուսումնասիրություն

Իսպանիայի կառավարությունը հանձնարարել է անցկացնել կեղտաջրերի և լողափերի ջրերի ուսումնասիրություն կորոնավիրուսի առկայությունը պարզելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Համապատասխան գերատեսչությունը հանձնարարել է «Tragsa» ընկերությանը ուսումնասիրությունը կատարել շտապ:

Նշվում է, որ անհրաժեշտ է հասկանալ վարակի հնարավոր ազդեցությունն այն ջրերի վրա, որտեղ մեծ թվով մարդիկ են լողում: Պատկերը վերջնական ստանալուց հետո կարելի կլինի երաշխավորել վերադարձը բնականոն կյանք: Մասնագետները կարևոր են համարում այդ աշատանքը որքան հնարավոր է շուտ սկսելը: Ուսումնասիրության համար նմուշներ են վերեցվելու գետերից լճերից, ջրամբարներից, բոլոր այն հատվածներից, որոնք կարող են օգտագործվել լողալու համար, ինչպես նաև կեղտաջրերից:

Իսպանիայում ընդհանուր առմամբ վարակվել է ավելի քան 245 հազար մարդ, 28 հազար 300-ից ավելին մահացել է: Մարտի կեսերից երկրում խիստ սահմանափակումներ են մտցվել: