Ատամ բուժելը կրկնակի կթանկանա

Ատամ բուժելը կրկնակի կթանկանա
Ատամ բուժելը կրկնակի կթանկանա

Հայաստանում առաջիկայում կթանկանան ստոմատոլոգիական ծառայությունները: Նախորդ տարեվերջին Ազգային ժողովի ընդունած հարկային նոր փաթեթով հանրապետության ատամնաբուժարաններն արդեն աթոռի հարկ պետք է վճարեն, ինչը վրդովեցրել է ատմնաբույժներին ու կլինիկաների ղեկավարներին: Նրանք այսօր բողոքի ակցիա անցկացրեցին նախագահական նստավայրի դիմաց` պահանջելով չեղյալ համարել փոփոխությունները, նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում կբարձրացնեն ծառայությունների գները:

Երևանի քաղաքի ատամնաբուժարանների համար սահմանվել է, որ մեկ աթոռի համար ամսական պետք է վճարվի 60-100 հազար դրամ հարկ: Հարյուր հազար դրամ կվճարեն կենտրոնի ատամնաբուժարանները, մյուսները` 60-80 հազար դրամ: Մինչև երեք առթոռի դեպքում յուրաքանչյուրի համար ամսական 60-100 հազար դրամ կվճարվի, իսկ չորրորդ աթոռից սկսած` յուրաքանչյուրի համար 48 հազար դրամ:

«Հիմա որ ասենք` վայ Դերո, Դերո, մեզ պիտի մեղադրե՞ն: Բա կարելի՞ ա էսպես վարվել քո բժիշկների հետ»,- ասում են ատամաբույժները:

Բժիշկ-ստոմատոլոգ Մայրանուշ Բարսումյանը, ով 30 տարվա աշխատանքային փորձ ունի, նշում է, որ հարկային նոր փաթեթը, որը նախագահն արդեն ստորագրել է, ծաղր ու ծանակի է ենթարկում և ատամնաբույժներին, և հասարակությանը: «Սա ապացուցում է, որ մենք հաստատ դեպի ապահով Հայաստան հասնելու ճանապարհ չունենք»,- ասաց նա: Կարդալ ավելին