Լեհաստանում ձերբակալվել է ութ անձ՝ Ռուսաստանի հանձնարարությամբ դիվերսիաներ պատրաստելու կասկածանքով

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ հատուկ ծառայությունները ձերբակալել են ութ անձանց, որոնք կասկածվում են Ռուսաստանի պատվերով դիվերսիոն գործողություններ կազմակերպելու մեջ։

Ըստ Լեհաստանի հատուկ ծառայությունների համակարգող Տոմաշ Սեմոնյակի՝ նրանք զբաղվել են «ռազմական օբյեկտների և կենսական ենթակառուցվածքների հետախուզությամբ, ինչպես նաև հարձակումների նախապատրաստմամբ»։

Կասկածյալների թվում է 21-ամյա ուկրաինացի Դանիլո Հ․, որը, ըստ տվյալների, ստեղծել է պայթուցիկ նյութեր Ուկրաինա տեղափոխելու ալիք՝ Լեհաստանի և Ռումինիայի տարածքով։ Վտանգավոր բեռները Ռումինիայում հաջողվել է բռնագրավել։

Ընդհանուր առմամբ, վերջին ամիսներին Լեհաստանում ձերբակալվել է 55 մարդ, որոնք ենթադրաբար գործել են Ռուսաստանի հետախուզության օգտին։