Ռուսաստանի քննչական կոմիտեն ավարտել է Խաչատուրյան քույրերի գործով քննությունը. Azatutyun.am

Ռուսաստանի քննչական կոմիտեն ավարտել է Խաչատուրյան քույրերի գործով քննությունը. Azatutyun.am
Ռուսաստանի քննչական կոմիտեն ավարտել է Խաչատուրյան քույրերի գործով քննությունը. Azatutyun.am

Ռուսաստանի քննչական կոմիտեն ավարտել է հայազգի Խաչատուրյան քույրերի գործով քննությունը. նրանք մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ:

Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ հանցագործության պատճառն անձնական հակակրանքն է` պայմանավորված հոր կողմից տևական ժամանակ իր դուստրերին ֆիզիկական և հոգեկան տառապանքներ պատճառելով: Քննչական մարմինը սա համարում է մեղմացուցիչ հանգամանք: Քույրերի պաշտպանները, սակայն, համաձայն չեն առաջադրված մեղադրանքին, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը:

18, 19 և 20 տարեկան Քրիստինա, Անգելինա և Մարիա քույրերը մեղադրվում են իրենց հորը դիտավորյալ սպանելու մեջ: Փաստաբանները պնդում են, որ սպանությունը տեղի է ունեցել ինքնապաշտպանության շրջանակներում՝ երկարամյա տանջանքների, ծեծի, սեռական բռնության ֆոնին: Քույրերի շահերը ներկայացնող իրավաբանները պահանջում են դադարեցնել քրեական գործը: Փաստաբանները հղում են անում հոգեբույժներին, որոնք իրենց հերթին պնդում են, որ Մարիա Խաչատուրյանը սպանության պահին անմեղսունակ վիճակում էր հոր ագրեսիայի պատճառով:

Մեծ աղմուկ բարձրացրած այս գործով մեղադրվող ռուսաստանաբնակ աղջիկները պնդում են, որ հայրը տարիներ շարունակ իրենց բռնությունների է ենթարկել, այդ թվում՝ սեռական: Սպանությունը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսին : Քույրերն իրենք են ոստիկանություն կանչել և խոստովանել, որ սպանել են իրենց պարբերաբար բռնության ենթարկող հողը:

Հարազատները, ընկերները և հարևանները հաստատում են, որ հայրը տարիներ շարունակ ծեծել է դուստրերին, թույլ չի տվել նրանց նույնիսկ դպրոց հաճախել:

Մանրամասները՝ այստեղ