Ուրիխանյանը հերքում է, որ «առյուծ պահող տղային» ահաբեկել են

Ուրիխանյանը հերքում է, որ «առյուծ պահող տղային» ահաբեկել են
Ուրիխանյանը հերքում է, որ «առյուծ պահող տղային» ահաբեկել են

«Ո՞վ է դա ասել: Դա ո՞վ է: Չեմ կարողանում ճիշտն ասած հիշել նման մարդու: Արդյոք էակա՞ն է չհիշվող մարդու խոսքերը մեկնաբանելը»,- այսպես արձագանքեց ԲՀԿ քարտուղար Տիգրան Ուրիխանյանը, երբ նրանից մեկնաբանություն խնդրեցինք Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի վերլուծության հետ կապված, թե ինչու «առյուծ պահող տղան, որը բիցեպսներով զարմացնում էր բոլորին, հանկարծ պապանձվեց»: Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, Գագիկ Ծառուկյանը վախեցել, ահաբեկվել է Սերժ Սարգսյանից:

Տիգրան Ուրիխանյանի խոսքերով` «Ես չգիտեմ ով, ում, ինչ տղաների է ահաբեկել»:

Այնուամենայնիվ մենք հետաքրքրվեցինք, երբ Գագիկ Ծառուկյանը չառաջադրվեց, ընտրեց պասիվ բոյկոտի տարբերակը` չառաջադրվել եւ չսատարել որեւէ մեկին, դրանում կա՞ Սերժ Սարգսյանի դերակատարումը, նրա ճնշումները` Գագիկ Ծառուկյանի վրա` Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Որեւէ ուժ գոյություն չունի, ոչ հասարակական, ոչ քաղաքական կազմակերպություններից, ոչ ներսից, ոչ դրսից, որեւէ մի տեղից ոչ մի ուժ, հոսանք գոյություն չունի, որը կարող է ստիպել ԲՀԿ-ին կամ ԲՀԿ առաջնորդին սեփական համոզմունքից կամ ժողովրդի վստահությունից, ակնկալիքից բխող քայլեր չիրականացնել, եթե այդ քայլերը ծրագրավորվում են կամ իրականացնել, եթե չեն ծրագրավորվում: Միակ դրդող հանգամանքը այն պատասխանատվությունն է, որի տակ մենք մտել ենք»: Կարդալ ավելին