Կորոնավիրուսի դեմ ամերիկյան ՌՆԹ-պատվաստանյութն անցել Է կլինիկական փորձարկումների առաջին փուլերը

Ամերիկացի մոլեկուլային կենսաբանները հրապարակել են BNT162b1 ՌՆԹ-պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին եւ երկրորդ փուլերի արդյունքները: Փորձերը հաստատել են, որ այն մարդու մարմնին հարկադրում Է արտադրել նոր տիպի կորոնավիրուսի դեմ հակամարմիններ, գրում են գիտնականները medRxiv Էլեկտրոնային գիտական գրադարանի համար հրապարակված հոդվածում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր կլինիկական փորձարկումների արդյունքները մեծապես հուսադրում են: Դրանք վկայում են, որ անհրաժեշտ Է արագացնել մշակման հաջորդ փուլերը եւ հնարավորինս արագ սկսել պատվաստանյութի փորձարարական արդյունաբերական արտադրությունը՝ կանխելու համար կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը»,- գրում են գիտնականները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: