Այդ ապատեղեկատվությունը ակնհայտ ցինիզմ է Դատական իշխանության և Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ․ ԲԴԽ-ն հերքում է տարածել

Մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ԱԱԾ է հրավիրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը, որին իբր ցույց են տրվել իր մասնակցությամբ անձնական բնույթի տեսաձայնագրություն և պահանջել բավարարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ-ի նոր միջնորդությունը, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հերքում է տարածել Բարձրագույն դատական խորհուրդի լրատվական ծառայությունը։

«Ավելին, այս բացահայտ ապատեղեկատվությունը կարելի է գնահատել որպես ակնհայտ ցինիզմ Դատական իշխանության և Ազգային անվտանգության ծառայության նկատմամբ, ինչն առերևույթ միտում ունի հանրության շրջանում կանխակալ կարծիք ձևավորելու և կասկածի տակ առնելու դատավորի կողմից առաջիկայում կայացվելիք որոշումը», -ասված է հերքման տեքստում: