Պաշտպանիչ դիմակը 2 ժամ կրելու վերաբերյալ համացանցում տարածված լուսանկարը կեղծ է

Տեղեկատվության ստուգման կենտրոնը տեղեկացնում է․

«Հարգելի քաղաքացիներ, համացանցում տարածվում է կեղծ լուսանկար, թե իբր պաշտպանիչ դիմակը 2 ժամ կրելուց հետո հարկավոր է դիմակի վրա գրել այն կրելու ամսաթիվն ու ժամը։

Հայտնում ենք, որ տարածվող լուսանկարը և տեղեկությունը կեղծիք է, նմանօրինակ որևէ որոշում Հայաստանի պարետատան կողմից չի կայացվել»։