Վերահսկողական աշխատանքներ են իրականացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հուլիսի 4-ին վերահսկողական աշխատանքներ է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում:

Դիտարկումներ են կատարվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիկի մասնաճյուղին պատկանող քաղաքային լողափի տարածքում, որտեղ, սակայն հանգստացողներ չեն եղել։ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում՝ պարետատան կողմից սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել։

Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/567938867213940/