Լոռի Բերդ համայնքը սուբվենցիոն միջոցներով ձեռք կբերի գյուղատնտեսական գործիքներ

Լոռի Բերդ համայնքում սուբվենցիոն միջոցներով իրականացվող հերթական ծրագիրը համայնքի կարիքների համար գյուղգործիքների ձեռքբերումն է:

Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 10 մլն դրամ, որից 5 մլն դրամը համայնքային ներդրումն է:

Նախատեսվում է ձեռք բերել 2 կախովի և մեկ ազոտային գութան, կախովի սրսկիչ, սկավառակային տափան և հիդրավլիկ մամլիչ, ինչի արդյունքում մշակվող հողատարածքները կավելանան մոտ 600 հեկտարով:

Ծրագրի շահառու է համայնքի շուրջ 300 տնտեսություն:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=785904522181594&id=244085213030197