Րաֆֆի Հովհաննիսյանը Կոտայքում ցավակցեց պարոն Կիրակոսի հարազատներին (Ֆոտոշարք)

Րաֆֆի Հովհաննիսյանը Կոտայքում ցավակցեց պարոն Կիրակոսի հարազատներին (Ֆոտոշարք)
Րաֆֆի Հովհաննիսյանը Կոտայքում ցավակցեց պարոն Կիրակոսի հարազատներին (Ֆոտոշարք)

Նախագահի թեկնածուի քարոզարշավը՝ Պռոշյանում, Եղվարդում, Նոր Երզնկայում
Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն իր քարոզարշավն է անցկացնում Կոտայքի մարզում: Մինչ մարզ գնալը պարոն Հովհաննիսյանն այցելեց Անդրիաս Ղուկասյանին եւ մի քանի րոպե զրուցեց նրա հետ: Անդրիաս Ղուկասյանը հազիվ էր խոսում եւ խնդրեց իրենց չտեսանկարահանեն ու չլուսանկարեն:

Այնուհետեւ պարոն Հովհաննիսյանն եղավ Պռոշյանում եւ Նոր Երզնկայում:

Պռոշյանի բնակիչները հավաքված սպասում էին նախագահի թեկնածուին: Տեսնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ թեթեւ է հագնված, նրանցից մեկն առաջարկեց. «Լավ տնական արաղ ունեմ տունը»: Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկեց խմելը թողնել հաղթանակից հետո:

Պռոշյանում այսօր երկու հուղարկավորություն կար: Րաֆֆի Հովհաննիսյանը նրանց հարազատներին ցավակցեց հրապարակում՝ մարդկանց հետ հանդիպմանը. «Այսօր եկել ենք Պռոշյանի համար տխուր առիթներով՝ պարոն Կիրակոսի եւ տիկին Հայկուհու համար: Մենք հիշում ենք իրենց, ցավակցում ենք ընտանիքներին, մաղթում համբերություն: Ուզում ենք, որ մեր մարդկային եւ հայաստանյան կյանքը երեխաներով շարունակվի: Ամեն մեկի ժամը կգա այնտեղ գնալու, բայց քանի դեռ Աստված մեզ կյանք է տվել, թող մեր հայրենիքը դառնա ամենաուժեղը, ամենաարդարը: Մեր ապագան մեր ձեռքում է»: Նա մաղթեց, որ Հայաստանում հարսանիքները շատ լինեն, թաղումները՝ քիչ: Կարդալ ավելին