Կառավարությունը ևս մեկ անգամ կերկարաձգի արտակարգ դրության ռեժիմը

Պարետատան նիստից հետո հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամեն ինչ տանում է նրան, որ կառավարությունը ևս մեկ անգամ կերկարացնի արտակարգ դրության ռեժիմը։

«Բայց մենք մյուս կողմից հասկանում ենք, որ չենք կարող անվերջ երկարացնել արտակարգ դրությունը։ Ըստ ամենայնի, եթե ամեն ինչ այսպես գնա, առնվազն հիմա արտակարգ դրության ռեժիմը մենք կերկարացնենք։ Բայց նաև մենք էլ քննարկում ենք, որ չենք կարող ամեն անգամ արտակարգ դրությունը երկարացնե։  Դա խնդիր է բոլորիս համար, բայց մյուս կողմից չենք կարող համաճարակային իրավիճակը հաշվի չառնել։ Այնպես որ, կփորձենք գալ հնարավորինս բալանսավորված լուծումների։ Բայց ամեն ինչ տանում է նրան, որ մենք ևս մեկ անգամ կերկարանցնեք արտակարգ դրության ռեժիմը»,- նշեց Փաշինյանը։