Էրդողանի խորհրդականը շարունակում է Հայոց ցեղասպանությունը ժխտող կոնֆերանսներ անցկացնել. Ermenihaber.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական, իրեն հայկական հարցի մասնագետ հռչակած Սեյիթ Սերթչելիքը շարունակում է Թուրքիայի տարբեր նահանգներում ժխտողական թեզերը ներկայացնող կոնֆերանսներ ու դասախոսություններ կազմակերպել։ Այս անգամ պրոֆեսոր Սերթչելիքը Հայոց ցեղասպանությունը ժխտող հերթական կոնֆերանսը կազմակերպել է Անկարայից ոչ հեռու գտնվող Քըրըքքալե նահանգի Յահշիհան շրջանում։ 

Ինչպես նախորդած կոնֆերանսներում, այս անգամ ևս Սերթչելիքը հայերին մեղադրել է 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ Անտանտի երկրների ու մասնավորապես ռուսների հետ համագործակցության մեջ՝ ընդդեմ Օսմանյան կայսրության։ Սերթչելիքն այս անգամ հայերին բաց տեքստով մեղադրել է Օսմանյան կայսրությանը դավաճանելու մեջ, ինչ նախորդ կոնֆերանսներին հաճախ անուղղակի էր անում։ 

Շարունակությունը՝ Ermenihaber.am-ում։