Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել

Հեղինակ MediaLab

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել, որը միտված է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայաստանին սատարելուն:

Համաձայն պայմանագրի՝ Կովկասի բնության հիմնադրամն, ի լրումն Հայաստանի պահպանվող տարածքներին տրվող օժանդակության, ՀՀ կառավարությանը կտրամադրի ևս կես միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն: Դրամաշնորհը հիմնականում կուղղվի «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ների ֆինանսավորմանը:

Տեղեկանք
Կովկասի բնության հիմնադրամը (CNF-Caucasus Nature Fund) ավելի քան 10 տարի Հայաստանում աջակցություն է ցուցաբերում բնության հատուկ պահպանվող տարածքներին, համաֆինանսավորում պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը: 10 տարվա ընթացքում հիմնադրամը ավելի քան 5 միլիոն եվրոյի աջակցություն է հատկացրել ՀՀ-ին:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։