Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 2397-ով

Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 255 հազարը, ապաքինվել է ավելի 217 հազար մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

Նա նշել է, որ մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 2397 նոր դեպք, մահացել է 188 մարդ:

Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 255 հազար 117 է, մահացել է 12 հազար 635 մարդ, հիվանդությունը հաղթահարել՝ 217 հազար 666-ը: