Ֆիրդուսի թաղամասի քննարկվող նախագիծ չի տեղավորվում Երեւանի կենտրոնի գոտեւորման նախագծի շրջանակում, եւ պետք է անվավեր համարվի. Սարհատ Պետրոսյան

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը գրում է.

«Իհարկե սահմանային վիճակը թույլ չի տալիս որեւէ այլ բանի մասին մտածել, սակայն գործընկերներոջս գրառումը ստիպեց աչքի տակով անցկացնել Երեւան քաղաքի առկա տարածական պլանավորման նախագծերը։

Դրա արդյունքում բացահայտեցի, որ Ֆիրդուսի թաղամասի քննարկվող նախագիծ չի տեղավորվում Երեւանի կենտրոնի գոտեւորման նախագծի շրջանակում, ուստի նախորդիվ տրված նախագծման թույլտվությունները (նույն АПЗ-ները) պետք է համարվեն անվավեր։

Ավելին, ներկայացված նախագծի հիման վրա պետք է մշակվի, կամ ինչպես սիրում են ասել որոշ գործընկերներ՝ ճշգրտվի, Երեւանի կենտրոնի գոտեւորման նախագիծը, անցնի տարածական պլանավորման փաստաթղթերի (իմա՝ գլխավոր հատակագծերի) համաձայնեցման ամբողջական գործընթացը, այդ թվում Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, մի քանի հանրային լսումներ, միջգերատեսչական քննարկումներ եւ վերջում հաստատվի Երեւանի ավագանու կողմից։

Այնպես, որ Երեւանի ավագանու, որի մի քանի անդամները շատ սկզբունքային գտնվեցին վերջին քննարկումների ժամանակ, ձեռքում է լինելու այս նախագծի հետագա ճակատագիրը։ Այնպես որ, ինչպես ասում են. սկսենք նորից…»։

No photo description available.